16 սեպտեմբերի 2005 - 08:40 AMT
Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԻՄՔ ՍՏԵՂԾԵՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «պետք է գործեն որպես պետական այրեր, եւ ոչ թե ազգային շահերը հետապնդող քաղաքական գործիչներ», հաղորդում է AP գործակալությունը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը հիմք ստեղծեց բանակցային գործընթացի համար: «Ես կցանկանայի ձեզ ասել, որ մենք մոտ ենք ճեղքմանը, սակայն իրականում խնդիրները մնում են», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը: