19 սեպտեմբերի 2005 - 07:40 AMT
«ARMENIA EXPO 2005» ԷՔՍՊՈ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁԵԼ Է ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Armenia EXPO 2005» էքսպո համաժողովի փակման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչ, LOGOS կենտրոնի տնօրեն Սուրեն Նազարյանը երախտիքի խոսքեր է ասել ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին` նշելով, որ իր մասշտաբներով «Armenia EXPO 2005»-ը գերազանցել է նախորդներին: Սուրեն Նազարյանի խոսքերով, մասնակիցների ջանքերի եւ ցանկության շնորհիվ, «Armenia EXPO 2005»-ը դարձել է ամենախոշորը տարածաշրջանում: Փակման արարողության ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ «Բարձր որակ» մրցույթի հաղթողներին ` ոսկե մեդալներ: Մասնավորապես, արտադրանքի բարձր որակի համար մեդալներ են ստացել «Ջերմուկ» ՓԲԸ-ն, «Ջերմուկ գրուպը», «Արարատ» հրուշակեղենրի գործարանը: Գրան պրին եւ 5 ոսկե մեդալները ստացել են «Վալետտա» ընկերությունը, «Ֆերո», «Լույս աստղ» եւ «Կարդինալ ինտերնեյշընըլ» ընկերությունները, իսկ 7 ոսկե մեդալ եւ գրան պրի է ստացել «Ինտերմիլկ» ընկերությունը: