Թուրքիայի ոստիկանները արցունքաբեր նռնակներ ու ջրցան մեքենաներ են կիրառել, ցրելու համար բողոքի ակցիայի մասնակիցներին, որոնք հավաքվել էին Ստամբուլի դատարանի առաջ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, երկրում արդեն չորրորդ տարին է ընթանում է «Էրգենեկոնի» գործով դատավարությունը:
Զինվորականների, գործարարների, քաղաքական գործիչների ու լրագրողների մի մեծ խումբ մեղադրվում է իշխող կուսակցությունը տապալելու փորձի մեջ: Զինվորականներին նաև մեղադրում են գաղտնի «Մեծ մահակ» ծրագրի առկայության համար, համաձյան որի երկրի ղեկավարությունը պետք է սպանվեր: