20 սեպտեմբերի 2005 - 07:42 AMT
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը երեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ ` հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Հայաստանում ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Շնորհավորելով եւ մաղթելով հայ խողովրդին խաղաղություն եւ բարգավաճում` իր ուղերձում Է.Ռահմոնովը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով կզարգանա: «Մենք մտադիր ենք անել հնարավոր ամեն ինչ երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման առաջընթացի եւ դինամիկության համար»,- ասվում է Տաջիկստանի նախագահի ուղերձում, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: