19 փետրվարի 2013 - 20:53 AMT
ԱԻՆ. Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Փետրվարի 19-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: