21 սեպտեմբերի 2005 - 07:39 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
2005 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերը 3-ը Հայաստանի Հանրպետությունում կանցնեն Բելառուսի մշակույթի օրեր, իսկ հաջորդ տարի` Մինսկում կանցնեն Հայաստանի մշակույթի օրերը: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Մամուլի ազգային կենտրոնում հաղորդել է Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանը: Ըստ Հարությունյանի, Բելառուսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա Օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Հայաստանում իր ծրագրով հանդես կգա «Պեսնյարի» համույթը, կամերային նվագախումբը, «Ազգային պարեր» կոլեկտիվը, կկազմակերպվի ցուցահանդես: «Մշակույթի գործիչների պատվիրակությունը կգլխավորի նախարար Լեոնիդ Գուլյակոն»,-նշում է դեսպանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: