21 սեպտեմբերի 2005 - 13:31 AMT
ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Այսօր Եվրախորհրդի նախարարների կոմիտեն քննարկելու է «Ագոյի խմբի» վերջին զեկույցը` Հայաստանի եւ Ադրբեջանի` Եվրախորհրդին անամակցելիս հանձնառած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Նիստի ընթացքում տեղի կունենա նաեւ մտքերի փոխանակություն Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեյի հետ, որը «կներկայացնի իր լիազորությունների շրջանակներում իրականացրած գործունեությունը եւ կպատասխանի պատվիրակությունների հարցերին», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: