23 փետրվարի 2013 - 10:41 AMT
Կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը

Կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հանդիպումը: Նախաձեռնող խմբի կազմն ընդլայնվել է:

Խմբում են ընդգրկվել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը, դասախոս Արման Գրիգորյանը, նկարիչ Վահրամ Հարությունյանը, ինչպես նաև Վանինե Եղիազարյանը, Ալբերտ Ներսիսյանը, Դերենիկ Խաչատրյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նորաստեղծ կուսակցության ձևավորման հետ կապված տարաբնույթ հարցեր, քաղաքական այլ կուսակցությունների, անկուսակցական անհատների հնարավոր համագործակցության հետ կապված խնդիրներ: