23 փետրվարի 2013 - 10:51 AMT
ԱՄՆ էներգետիկայի նախարարը հաստատել է ռադիոակտիվ թափոնների արտահոսքը Հենֆորդի պահեստարանից

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ստիվեն Չուն հաստատել է ռադիոակտիվ թափոնների արտահոսքը Հենֆորդի պահեստարանից: Ընդհանուր առմամբ Հենֆորդի պահեստարանների թիվը հասնում է 177-ի, որտեղ պահվում է մոտ 1,6 մլն տոննա ռադիոակտիվ թափոն:

Ռադիոակտիվ վարակի վտանգ այժմ չկա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: