23 փետրվարի 2013 - 10:54 AMT
Օբամա. ԱՄՆ-ն 100 զինվորական կգործուղի Նիգեր իսլամիստների դեմ Ֆրանսիայի պայքարին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն 100 զինվորական կգործուղի Նիգեր իսլամիստների դեմ Ֆրանսիայի պայքարին աջակցելու համար:

Մինչդեռ Սպիտակ տունը չի մեկնաբանում ԱՄՆ մտադրությունները Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում անօդաչու ինքնաթիռների բազա տեղակայալու մասին:

«Այդ հաղորդագրությունները վաղուց են արդեն հայտնվել, ես մեկնաբանություններ չունեմ»,-հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: