23 փետրվարի 2013 - 12:54 AMT
Իրանը զորավարժություններ է անցկացնում փորձարկելու համար նոր սպառազինությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը ծավալուն զորավարժություններ կանցկացնի երկրի արևելքում, փորձարկելով նոր սպառազինությունը: Այդ մասին հայտնել է կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմադ Պակպուրը:

«Մեծն մարգարե» անվանումը ստացած զորավարժությունները սկսվել են փետրվարի 23-ին և կտևեն 3 օր, հայտնում է IRIB գործակալությունը: Ասիմետրիկ մարտական գործողությունների մշակման տարածք կհանդիսանա երկու քաղաքների՝ Քերմանի ու Սիրջանի մերձակայքը: