24 սեպտեմբերի 2005 - 08:11 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԿԱՅԱՆԱ, ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ
Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որի անցկացումը Բոսֆորի եւ Սաբանչիի համալսարաններում նախօրեին արգելվել էր թուրքական դատարանի կողմից, այնուամենայնիվ, վաղը տեղի կունենա, բայց` Ստամբուլի մեկ այլ համալսարանում, պնդում են միջոցառման կազմակերպիչները: CNN-Turk հեռուստակայանը հաղորդել է, որ Ստամբուլի Բիլգի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է հյուրընկալել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը: Գիտաժողովն արգելելու մասին դատարանի որոշումը դատապարտել են Թուրքիայի կառավարությունը եւ Եվրահանձնաժողովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: