23 փետրվարի 2013 - 18:01 AMT
Թալինում և Արթիկում ձյուն է տեղում. Մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Փետրվարի 23-ին` ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Թալինում և Արթիկում, տեղում է ձյուն: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Տրանսպորտի և կապի նախարարությունից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: