
ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ չի ապաքինվում, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Հնարավոր է` այսօր նա տեղափոխվի այլ բուժհիմնարկ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ասելիք ունեմ, սակայն հետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պետք և արժանավոր լսող։ Չմտածեք, թե ձեռքերս լվանալու եմ. ուզեմ էլ, չեմ կարող։ «Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին:
Երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցավերը և վերադառնալ առօրեական կյանք։
Ինչ վերաբերում է «ընտրություններում» իմ հանդեպ պահվածքին, դուք տեսել եք։ Այնպես որ՝չխօսենք»,- գրել է Պարույր Հայրիկյանը: