27 փետրվարի 2013 - 11:49 AMT
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով խորհրդականները, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: