28 սեպտեմբերի 2005 - 10:38 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ
Այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 30-ին Հեյկի Տալվիտիեն կմեկնի Երեւանից: