27 փետրվարի 2013 - 16:12 AMT
Սումգայիթի իրադարձությունները ԽՍՀՄ իշխանությունների անզորության առաջին ազդանշաններից էին

Սումգայիթի իրադարձությունները ԽՍՀՄ իշխանությունների անզորության առաջին ազդանշաններից մեկը դարձան: Այդ մասին հայտարարել է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը: »Կենտրոնական իշխանությունը խորը ճգնաճամ էր ապրում և կորցնում էր իրավիճակի վերահսկողությունը: Դա տեղի էր ունենում տարբեր մակարդակներում՝ հանրապետական, շրջանային, միութենական: Իսկ ներքևից ապակառուցողական գործընթացներ էին գնում, ազգայնականները փորձում էին հասնել սեփական նպատակներին: Ադրբեջանում դա վերածվեծ ջարդերի Սումգայիթում և այլ քաղաքներում»,-ասել է նա, հայտնում է «Գոլոս Ռոսիին»: