Այսօր Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:
Խաղարկության արդյունքում 1 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվել է այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս են հանվել խաղարկության ցանկից:
Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացել է գլխավոր մրցանակը՝ 750000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահել են մրցանակային ֆոնդի 25-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 50000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ «Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ: