29 սեպտեմբերի 2005 - 08:05 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Ռուսաստանի հայեի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, նա մտադիր է համաձայնեցնել ռուսական գործարար շրջանակների հնարավորություններրը եւ մասնակցության ձեւաչափը նիստին` ի նկատվի ունենալով երկկողմ արդյունավետ հարաբերությունների հետագա հաստատումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: