10 փետրվարի 2003 - 19:06 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԻՐԱՑՆԵԼ ՊԱՐՍԻՑ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Վոլգոգրադի մարզի ղեկավարները եւ պաշտոնական այցով Վոլգոգրադում գտնվող Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Պարսից ծոցի երկրների շուկաներում ռուսական եւ հայկական ապրանքների վաճառքի առնչությամբ համատեղ գործողությունների մասին: Ինչպես հաղորդում Է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, հյուրերի հետ հանդիպման ընթացքում Վոլգոգրադի նահանգապետ Նիկոլայ Մակսյուտան պատմել է Իրանում Վոլգոգրադի մարզի առեւտրային ներկայացուցչություն ստեղծելու ծրագրերի մասին: