29 սեպտեմբերի 2005 - 08:16 AMT
ԱՆԿԱՐԱՅԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԵԿԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ
«Եվրախորհրդարանի բանաձեւը պարտադիր ուժ չունի»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունումը, ըստ որի Անկարան որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության «անհրաժեշտ պայման» պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նշանակություն չունի, թե նրանք ինչ բանաձեւ են ընդունել. մենք մեր դիրքորոշումից չենք հրաժարվի»,-ընդգծել է Էրդողանը: Հիշեցնենք, որ ընդունված բանաձեւը հավանություն է տվել հոկտեմբերի 3-ին ԵՄ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելուն: Փաստաթղթի ընդունմանը կողմ են քվեարկել 356 խորհրդարանականներ, դեմ` 181, ձեռնպահ են մնացել Եվրախորհրդարանի 125 անդամներ: