28 փետրվարի 2013 - 13:16 AMT
Լևոն Շիրինյան. Ամենաօպտիմալ տարբերակը Ազգային ժողովն արձակելն է

Երկրում փոփոխվող իրավիճակը նոր պահանջներ է դնում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ամենաօպտիմալ տարբերակը Ազգային ժողովն արձակելն է: «Նոր վիճակ է հիմա առաջացել, ԱԺ-ն սոցիալ-դասկարգային կառուցվբածքի իմաստով չի արտացոլում հասարակության սոցիալ-դասագարգային իրավիճակը:

Հայաստանի աղքատ բնակչությունը մեծամասնութուն է, ՀՀԿ, ԲՀԿ-ն չեն կարող դա արտացոլել: Մեր ժողովրդի մեծ մասը հարուստ չէ, ԱԺ-ն չի արտացոլում ժողովրդի վիճակը, ինչը խորհրդարանի պարտավորությունն է: Այսպիսի իրավիճակները միշտ պայթունավտանգ են»,- ասաց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը հիշեցրեց, որ գործող նախագահը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարեց, որ նոր Ազգային ժողովում օլիգարխներ չեն լինելու, բայց այդպես չեղավ. «Հիմա հրաշալի լուծում է ԱԺ լուծարումը»: