28 փետրվարի 2013 - 13:50 AMT
ԱԺ նախագահի մոտ կրկին խորհրդակցություն է. Քննարկվում է ըննդիմադիր պատգամավորների նախաձենությունը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այժմ խորհրդակցություն է, որին մասնակցում են ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչները: Խորհրդակցության օրակարգում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական գործընթացներն են, մասնավորապես այն փաստաթուղթը, որը մշակել են «Ժառանգության» ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդմադիր խմբակցությունների պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ և առաջարկել էին արտահերթ նիստ գումարել, որտեղ պետք է քննրակվի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: