29 սեպտեմբերի 2005 - 10:40 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԴՐԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ Է ԱՆՎԱՆԵԼ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ապա պետք է համապատասխանի ԵՄ չափանիշներին, եւ դրա համար նրան անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ հաաստատել հարեւանների հետ: Այս մասին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հոկտեմբերի 3-ին կայանալիք բանակցություններում քննարկվելու է Հայաստանի հետ սահմանի բացման հարցը: Վ.Օսկանյանը «դրական եւ բնական է» անվանել Եվրախորհրդարանի կողմից բանաձեւի ընդունումը, որտեղ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության «անհրաժեշտ պայման է» անվանվել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով` «հայկական հարցերի» քննարկումը բանակցությունների ենթատեքստում դրական ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա: Իր հերթին Հեյկի Տալվիտիեն նշել է, որ Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է այն մասին, որ «հայ-թուրքական հարաբերությունների հարցերը քննարկվելու են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ընթացքում»: