28 փետրվարի 2013 - 18:29 AMT
Ֆրանսուա Օլանդը ճանաչվել է պետության վատագույն ղեկավարը 1981թ. ի վեր

9 ամիս կառավարելուց հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ճանաչվել է պետության վատագույն ղեկավարը 1981թ. ի վեր: Օլանդի վարկանիշը նվազել է 5 կետով փետրվարյան հարցումների հիման վրա: Նրա օգտին քվեարկած սոցիալիստները գտնում են, որ արդյունաբերության անկումն ու գործազրկությունը ռեկորդային են վերջին 15 տարվա համար:

Վարչապետ Էրոյի վարկանիշը նույնպես նվազել է մինչև 28 տոկոս:

Հարցումն անց է կացվել փետրվարի 21-25-ը: