10 փետրվարի 2003 - 19:02 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈԻՐԴՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայաստանը չպետք է փորձի ադրբեջանական եւ թուրքական ազգերի համբերությունը: Նման սպառնալիքով օրերս Բաքվի լրագրողների առջեւ հանդես է եկել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ահմեդ Ունալ Չեւիքեզը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Անկարան տեղյակ է ղարաբաղյան պատերազմի հետեւանքով Ադրբեջանի առջեւ ծագած խնդիրներին: Հակամարտության հենց սկզբից Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին եւ հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է թուրք դեսպանը: