Նոր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքի ոստիկանության ակադեմիայի շրջանում, հայտնում է «Ռոյթերսը»:
Ըստ սիրիական SANA գործակալության տվյալների, կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել ապստամբների մի քանի բանակային ավտոմեքենաներ:
SANA-ն հայտնում է ընդդիմության շարքերում զոհերի մասին, զոհվածների թիվը չի նշվում: