Սիրիական կարգավորումը կախված է Ռուսաստանի ու ԱՄՆ միջև պայմանավորվածություններից, գտնում է ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին:
«Պայմանավորվածությունները հույս կներշնչեին, որ Սիրիայի ճգնաժամը կհանգուցալուծվի»,-ասել է նա:
Նա «փայլուն» առաջարկ է համարել երկխոսություն սկսելու առաջարկը, որ արել է Դամասկոսին սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մոազ ալ Հաթիբը, հայտնում է MIGNews-ը: