Այսօր ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Այս մասին տեղեկանում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Սեմյոնովկա, Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց: