Վատիկանում այսօր մեկնարկում է Գլխավոր կոնգրեգացիան՝ կարդինալների հատուկ հավաքը, որը փաստացի ընդլայնված կազմով խորհրդակցություն է կոնկլավից առաջ, որի ժամանակ էլ ընտրվում է Հռոմի պապը:
Եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչները չեն բացառում, որ նոր Հռոմի պապի անունը հայտնի կդառնա արդեն այս շաբաթ, որպեսզի Սուրբ աթոռը ղեկավար ունենա Սբ Հարության տոնին, հայտնում է euronews-ը: