Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և ռուսաստանցի Եվգենի Դոնսկոյը ուղղակիորեն հայտնվել են BNP Paribas Open մրցաշարի հիմնական խաղացանկում, քանի որ մրցումներին մասնակցելուց հրաժարվել են սլովենացի Գրեգ Ժեմլը և չեխ Ռադեկ Շտեպանեկը:
Wild card-ը, որ կազմակերպիչները տվել էին արգենտինահայ թենիսիստին, կստանա ամերիկացի Ջեկ Սոքը: BNP Paribas Open մրցաշարը տեղի կունենա մարտի 7-17-ը: