Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) պահանջում է, որ Իրանն անհապաղ թույլ տա փորձագետներին այցելել «Փարչին» ռազմական օբյեկտ, որտեղ կարող են միջուկային ծրագրի հետ կապված փորձարկումներ անցկացվել, հայտնում է AFP-ն:
«Մենք կցանկանայինք առաջընթացի հասնել այս հարցի շուրջ մինչ հուլիսին կայանալիք հաջորդ նիստը: ՄԱԳԱՏԷ-ն չի երաշխավորում, որ հարստացված ուրանն Իրանում խաղաղ նպատակներով կօգտագործվի»,-ասել է գործակալության ղեկավար Յուկիո Ամանոն: