4 մարտի 2013 - 17:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ցույց ԱՄՆ դեսպանատան մոտ. Օբաման պահանջելու է զոհաբերել Արցախը, համոզված են ցուցարարները

Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև իենց դժգոհությունը փոխանցելով ԱՄՆ փոխդեսպանին, այն բանի համար, որ Բարակ Օբանան շնորհավորել է է Սերժ Սարգսյանին: Ցույցի մասնակիցները դժգոհ էին նաև Օբամայի հնչեցրած գնահատականններից:

Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ Հայաստանն առաջ կտանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը:

Ցուցարարները այն կարծիքին են, որ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը:

ՖՈՏՈՇԱՐՔ