Ամփոփվեցին 2012թ. նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո կայացած քարտային CSR արշավի արդյունքները: Արշավի ընթացքում հավաքագրվեց 5.067 մլն ՀՀ դրամ, որը փոխանցվեց «Նվիրիր կյանք» հիմնադրամում գրանցված ծանր առողջական վիճակում գտնվող երեք երեխաների` Նելլի Պետրոսյանին, Գոռ Ղազարյանին, Սուրեն Պողոսյանին, ովքեր արտասահմանում վիրահատության կարիք ունեն, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ամերիաբանկն, ինչպես խոստացել էր, ամենաակտիվ քարտապաններին որպես երախտագիտություն այս արշավին մասնակցելու և փոքրիկներին այս աջակցությունն ապահովելու նպատակով մարտի 5-ին 5 ամենաակտիվ քարտապաններին նվիրեց iPhone5 հեռախոս:
Հիշեցնենք, որ արշավին մասնակցում էին Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առևտրի կետում, ինչպես նաև այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առևտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները:Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց 1 ՀՀ դրամը Ամերիաբանկն իրհասույթից փոխանցումէրերեխաների բուժմանը:
Բանկն իր երախտիքն է հայտնում բոլոր այն քարտապաններին, ովքեր մեծ պատրաստակամությամբ իրենց ներդրումն ունեցան մեր մանուկներին սատար լինելու այս կարևոր նախաձեռնությանը` ինչպես քարտերով անկանխիկ վճարումներ կատարելով, այնպես էլ սոցիալական կայքերի և այլ կրիչների միջոցով արշավի մասին հաղորդագրության տարածմանը: