Յոթ ժամ Կարակասի փողոցներով անցնելուց հետո, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին սգո թափորը ժամանել է Վենեսուելայի ռազմական ակադեմիա:
Այս ակադեմիան է ավարտել բոլիվարյան հեղափոխության առաջնորդը: Սգո արարողությունը սկսվել է Վենեսուելայի օրհներգի կատարմամբ: Կառավարությունը 7-օրյա սուգ է հայտարարել նրա մահվան կապակցությամբ:
Վենեսուելայի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Վենեսուելացիները նրան համարում են արդիական շրջանի ամենահաջողակ քաղաքական գործիչը: