Ֆրանսիան կսկսի դուրս բերել զորքերը Մալիից ապրիլին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վարշավայում կայացած մամլո ասուլիսում:
Ըստ նրա, երկրի զորքերը գտնվում են Մալիում ռազմական ներկայության վերջին փուլում: Սա ամենաբարդ փուլն է, քանի որ ֆրանսիացի զինծառայողները մշտապես բախումներ են ունենում ահաբեկչական խմբերի հետ, ասել է Օլանդը: Նա նշել է, որ անվտանգության ապահովման ֆունկցիաները եվրոպացիների աջակցությամբ կստանձնեն աֆրիկյան ուժերը: