Կառավարության այսօրվա նիստի օրագարգում ընդգրկված է նաև Շիրակի մարզպետ նշանակելու հարցը: Հիշեցնենք, որ մամուլում դեռ օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, որ այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը: Ցոլակյանը, սակայն հերքել էր լուրերն՝ ասելով. «Այդպիսի բան չկա, ինչպես ուրիշների մասին է խոսակցությունը, այնպես էլ իմ»:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը 61 տարեկան է, ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Ծնունդով Շիրակի մարզի Ներքին Ջրափ գյուղից է: