7 մարտի 2013 - 13:09 AMT
Տիգրան Սարգսյանը մաղթել է կանանց անսահման սեր ու ընտանեկան ջերմություն

ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի կանանց մարտի 8-ի կապակցությամբ: «Շնորհավորում եմ բոլոր մայրերի ու քույրերի տոնը»,-ասել է նա: Տիգրան Սարգսյանը մաղթել է կանանց անսահման սեր ու ընտանեկան ջերմություն: