Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ կարիք չկա մեկնաբանելու Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի օդադեսանտային զորքերը` որպես արագ արձագանքման ուժեր, անհրաժեշտության դեպքում մարտական առաջադրանքներ կատարելու համար կարող են ուղարկվել ՌԴ-ի սահմաններից դուրս` Հարավային Օսիա, Աբխազիա, ՀԱՊԿ-ի երկրներ, այդ թվում՝ Հայաստան: «ՀԱՊԿ շրջանակներում նման համաձայնություն կար, դա փակ փաստաթուղթ չէ: Որևէ մեկի հայտարարության մեջ ինչ-որ իմաստներ գնտել, հայտարարություններ անելու անհրաժեշշտություն չկա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդվարդ Նաբանդյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել Էր ճգնաժամերի կասեցման նպատակով առաջադրանքների կատարման օպերատիվության մեծանալու դեպքում նախատեսել օդադեսանտային զորքերի՝ որպես արագ արձագանքման ուժերի կիրառումը: