Թուրքիան սկսել է Bora 12 դիպուկահարի հրացանի արտադրությունը, հայտնում է «Սաբահ» թերթը:
Թուրքական արտադրության դիպուկահարի հրացանը կարտահանվի, մասնավորապես, եվրոպական շուկա: Նախապատրաստական աշխատանքները տևել են հինգ տարի: Հրացանի տրամաչափը 7,62 մմ է:
Այս հրացարի արտադրությունը պետական ծրագրի մաս է կազմում, որն ուղղված է թուրքական բանակը սպառազինությամբ ապահովելուն: