Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հույս ունի, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրաիտեգրման ծրագրերում զգալի հաջողությունների հասած կլինի: Այսօր Հայստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլիս ասուլիսի ժամանակ նա կարևորեց տարածաշրջանում ԵՄ հետ համագործակցության զարգացումը` հակամարտությունների առկայության պայմաններում: Լիտվայի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն ավարտված կլինի Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: «Դա շատ մեծ առաջընթաց կլինի, և մենք Հայաստանին հաջողություն ենք մաղթում», - ասաց Լինաս Լինկյավիչուսը:
Հայկական կողմը ևս բազմիցս հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ավարտած կլինեն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: