7 մարտի 2013 - 14:33 AMT
ՄՕԿ-ը բարձր է գնահատել Օլիմպիադա-2020 ընդունելու Տոկիոյի ներուժը

Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովն այցելել էՏոկիո` այցի արդյունքում բարձր գնահատելով 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ընդունման ներուժը:

Հանձնաժողովը 4 օր է անցկացրել Ճապոնիայի մայրաքաղաքում: Ընդունող կողմը ուշադրությունը հրավիրել է քաղաքի անվտանգության և զարգացած ենթակառուցվածքների վրա:

Մյուս թեկնածու քաղաքները, ուր կմեկնի ՄՕԿ հանձնաժողովը, Մադրիդն ու Ստամբուլն են: ՄՕԿ-ը 2020թ. ամառային Օլիմպիադայի մայրաքաղաքը կհայտարարի սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում, հայտնում է «Ռ-սպորտը»: