7 մարտի 2013 - 14:43 AMT
Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնների անունները

Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում ընթացավ Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ավելի քան 60 մարմնամարզիկներ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը, առաջնությունում ելույթ են ունեցել նաև երիտասարդ մարզիկներ: Մասնակցել են Երևանի, Գյումրիի և Էջմիծնի մարմնամարզիկներ:

Տղամարդկանց պայքարում բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, որը նաև հավասարը չի ունեցել ազատ վարժությունում, պտտաձողում և զուգափայտերում: Նժույգաթափում առաջին տեղն է գրավել Վահագն Ստեփանյանը, օղակներում Վահագն Դավթյանը, իսկ զուգափայտերում` Սերոբ Սողոմոնյանը:

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ ելույթ կունենա Քաթարի Աշխարհի գավաթի խաղարկությունում և Մոսկվայի Եվրոպայի առաջնությունում: