7 մարտի 2013 - 15:36 AMT
ԱՄՆ-ն գոհ է Ադրբեջանի պահվածքից Իրանի հարցում

ԱՄՆ-ն գոհ է Ադրբեջանի պահվածքից Իրանի հարցում և վերջինիս դեմ պատժամիջոցների աջակցությունից Ադրբեջանի կողմից, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիիայի ձայնին» տված հարցազրույցում:

«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը պատմական ու մշակութային կապեր ունի Իրանի հետ: Գիտենք, թե ինչ տարածաշրջանում է գտնվում Ադրբեջանը՝ ընդհանուր սահման ունենալով Իրանի հետ: Ադրբեջանը պետք է հարաբերությունները հարևանների հետ կառուցի իր շահերից ելնելով և այն կապերն ունենա, որ ճիշտ է համարում»,-ասել է նա: