Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան համատեղ մարզում է անցկացրել Դավիթ Նալբանդյանի հետ: «Այսօր առավոտյան շատ լավ մարզում եմ անցկացրել: Աշխատել եմ Դավիթ Նալբանդյանի հետ»,-գրել է մարզիկը Twitter-ի իր միկրոբլոգում:
Վավրինկան իր ելույթը Ինդիան-Ուելսում կսկսի երկրորդ շրջանից: Շվեյցարացին կխաղա Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ-Ուեյն Օդեսնիկ զույգի հաղթողի հետ: Նալբանդյանի մրցակիցը Ինդիան-Ուելսի մրցաշարում կլինի Մարսել Գրանոլլերսը: