7 մարտի 2013 - 15:47 AMT
Իսրայելի ԱԱԾ-ն խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին Ադրբեջան այցելել

Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Ադրբեջան գարնանային տոների շրջանում, հայտնում է Izrus-ը:

Գարնանային տոների շրջանում իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել աշխարհի 12 երկրներ 8 տարածաշրջաններ: Հետխորհրդային հանրապետություններից այդ ցուցակում միայն Ադրբեջանն է: Սպառնալիքի մակարդակը գնահատվում է որպես «պոտենցիալ» և իսրայելցիներին խորհուրդ չեն տալիս այնտեղ մեկնել առանց անհրաժշետության: