Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հերքել է հաղորդագրություններն այն մասին, թե Սիրիայի տեղը կազմակերպությունում այսուհետ կզբաղեցնի սիրիական ընդդիմությունը, հայտնում է ՌԲԿ-ն: Ինչպես հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին, սիրիական ընդդիմությունը չունի գործադիր կոմիտե և չի համապատասխանում անդամակցության այլ պայմաններին:
Ընդդիմադիրներին տեղ հատկացնելու դեմ են հանդես եկել Իրաքն ու Ալժիրը: Իրաքի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպությունը համաժողով է պետությունների համար, ոչ թե ընդդիմության: