7 մարտի 2013 - 17:52 AMT
Հյուսիսային Կորեան սպառնում է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան սպառնում է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին՝ ուժգնացնելով իր ագրեսիվ հռետորաբանությունը ՄԱԿ ԱԽ-ում ՀԿԺՀ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ քվեարկությունից մի քանի ժամ առաջ:

Ինչպես հայտնում է VOA News-ը, Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի հայտարարության մեջ, որի անունը չի նշվում, ասվում է, որ Փհենյանը կօգտվի «կանխարգելիչ հարված հասցնելու իր իրավունքից», քանի որ «Վաշինգտոնը պատրաստվում է միջուկային պատերազմի» Հյուսիսային Կորեայի դեմ:

Փորձագետները չեն հավատում, որ Փհենյանը կարող է միջուկային մարտագլխիկ ստեղծել, որը կարող է տեղադրվել հրթիռում, որը կհասնի ԱՄՆ տարածքին: