7 մարտի 2013 - 17:42 AMT
Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,758,054 ԱՄՆ դոլար 409.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,931,007 ԱՄՆ դոլար 410.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 25,420,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 65.1 մլն ԱՄՆ դոլար: