Մարտի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերջերս Թբիլիսիում կայացած Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները, ինչպես նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին անգամ վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին: